Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքի, թե Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորությունը, ասել է. «Մեր Զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և ոչ մի վայրկյան չեն կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության ու երկրի արժանապատվության պաշտպանության համար»:               
 

Աղոթարան

Աղոթարան
24.01.2026 | 22:00
Տեր, աչքերս բարձրացնում եմ Քեզ,
Քանզի գիտեմ՝
բժշկությունը երկնքից է իջնում։
Տե՛ր, բժշկի՛ր ինձ, և ես կապրեմ։
Փրկի՛ր ինձ, և ես կգովերգեմ Քո անունը հավիտյան։
Բժշկիր ինձ հոգով, մարմնով և մտքով։
Ամբողջ էությամբ փառաբանում եմ Քո անունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ